‘Հրաչյա Հարությունյանի դուստր. Հայրս գնաց կռվելու ու ձեր նման հաստավիզների անդորրը պաշտպանելու’

1916

«Ես Լիլիթ Հարությունյանն եմ, ով ունի բազմաթիվ ցավալի պատմություններ, որին ավելացավ նաև իմ հոր` Հրաչյա Հարությունյանի դեպքը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մոսկվայի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մեջ մեղավոր համարվող «Կամազ» բեռնատարի վարորդ` ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դուստրը: «Առաջին հերթին ուզում եմ ցավակցել բոլոր զոհվածների հարազատներին, թող Աստված նրանց տա ուժ ու կորով ` դիմանալու ու համբերելու, ուզում եմ խնդրել, ինչու չէ, նաև պահանջել բոլոր այն պաշտոնական անձանց, ովքեր կարող են ինչ-որ բան անել, օգնել, աջակցել: Խնդրում եմ, որ  ծաղրելուց ու նմանատիպ հիմարություններ անելուց առաջ մի պահ քրքրեք ձեր արխիվը ու գտեք Հրաչ Հարությունյանի անցյալը, ով 90-ականներին գնաց կամավոր կռվելու ու ձեր նման հաստավիզների անդորրը սեփական կյանքի գնով պաշտպանելու: Թող տա Աստված` ոչ ոք նման դեպքի չհանդիպի, բայց լսի, պարոն, չգիտեմ որտեղի նախագահ, մենակ փող ուտելով չի, տեղիցդ իրար արի, քո դեմ քո ազգի պաշտպանն է կանգնած, ով, ազատամարտիկ լինելով հանդերձ, երնթարկվում է ծաղրանքի, քեզ բռի մեջ վերցրած իշխանության կողմից: Ուղղակի ամոթ է, սա քո դեմքն է… ավելին ինքնդ մտածի»,- գրել է Լիլիթ Հարությունյանը: 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ակտիվիստներն այցելել են Մարտի 1-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի շիրիմին’
Հաջորդ հոդվածը‘Հարազատներ. Հրաչյա Հարությունյանի որդին մահացու հիվանդացել է սպայի ծեծի հետեւանքով’