Հրաչյա Վարդանյան․ Երբ այլեւս իրականությունն է տնօրինում օրակարգը

870

Անցած տարին կոչված էր մեծագույն խմբագրումներ կատարելու առաջին հերթին ոչ թե (ոչ միայն) ազգային մտածողության, այլ առավելապես՝ պատմական դաժան ճշմարտության հերթական արձանագրման հարցերում։ Այդ ընթացքում գլխումս ամենից ավելի բարձր, խլացնելու աստիճան կրկնվելով, անընդհատ արձագանքում է հանրապետության առաջին նախագահի՝ իր հրաժարականից առաջ ստորագրած եւ այժմ, ավելի քան 20 տարի անց ճակատագրական իրականություն դարձած վկայությունը՝ Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու, ինչպես բազմիցս եղել է պատմության մեջ… («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 1 նոյեմբերի, 1997թ.)։

Դրության արտառոցությունն այն է, որ այս հիմնական պետական գործիչը չէր կարող ուրախ լինել իր ճշմարտացիությամբ, դատապարտված էր միշտ զգուշանալու իր կանխատեսումից, ցանկալու, որ ինչ-որ կերպ գուցե այն չկատարվեր։ Հոգեբանական բացառիկ հակասական, անելանելի վիճակ։ Ու այսօր, երբ այլեւս իրականությունն է տնօրինում օրակարգը, նա Սֆինքսի քարացած հայացքով ուղեկցում է միակ անդառնալի ճշմարտությանը՝ ժամանակին։ Ու նրանից պատասխանը չես ստանա՝ փա՞ստն է գլխավոր, թե՞ պատճառաբանությունը, մի՞տքը, թե՞ ճակատագիրը։ Ու նրա հայացքից չես գուշակի՝ բարկացածությո՞ւնն է գերակայում, թե՞ թախիծը, ընդվզո՞ւմը, թե՞ ներումը, ցա՞վը, թե՞ համակերպումը…

Հունվարի 9-ին լրացավ ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն ՏերՊետրոսյանի ծննդյան 77-րդ տարեդարձը։ Միանում ենք շնորհավորողներին եւ կիսում նրան ուղղված բոլոր անկեղծ բարեմաղթանքները։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 11012022

Նախորդ հոդվածըՌԴ ԱԳՆ․ ՆԱՏՕ-ն տիեզերքը վերածում է ռազմական գործողությունների թատերաբեմի
Հաջորդ հոդվածըՉինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Ղազախստանին օգնելու պատրաստակամության մասին