‘Հրաչ Քեշիշյանը ֆիլմի ստեղծման շուրջ խորհրդակցե՞լ է Նժդեհի թոռնուհու հետ ‘

1677

Խորհրդակցել ենք թոռնուհու հետ, պետք չէ որևէ բան մեկնաբանել: Այդ մասին iLur.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Գարեգին Նժդեհի մասին պատմող ֆիլմի ստեղծման ժամանակ, ըստ Նժդեհի թոռնուհի Գոհարինե Տրդատյանի, ֆիլմի հեղինակներն անգամ չեն խորհրդակցել իր հետ, և ինքը նույնիսկ տեղյակ չէ ֆիլմի սցենարից:

Այնուհետև Հրաչ Քեշիշյանը վրդովմունքով նշեց, որ փողոցում հարցազրույց չի տալիս, ու հեռացավ:

Հիշեցնենք, որ օրերս iLur.am-ի հետ զրույցում Գարեգին Նժդեհի թոռնուհի Գոհարինե Տրդատյանը, անդրադառնալով Հ1-ի պատվերով նկարահանվող՝ Գարեգին Նժդեհի մասին պատմող ֆիլմին,  ասել է, որ իրեն միայն զանգահարել են և հարցրել, թե փոքր ժամանակ իրեն և իր քրոջը ինչպես էին կոչում, ու էլ ոչինչ: Թոռնուհին նույնիսկ տեղյակ չէր , թե ով է ֆիլմի ռեժիսորը, ինչ սյուժով է նկարվել այն:

Նախորդ հոդվածը‘Լոնդոնի Սքոթլանդ-Յարդի նշանավոր շենքը կվաճառվի 240 միլիոն դոլարով ‘
Հաջորդ հոդվածը‘Կահիրեում վնասազերծված ավազակախումբը Եգիպտոսի պետական հաստատությունների դեմ ահաբեկչական ծրագիր էր պատրաստել ‘