‘«Հրապարակը» պարզել է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը դուստր ունի’

27381

«Հրապարակը» գրում է, որ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին մոտ կանգնած անձը թերթին տեղեկացրել է, որ «կաթողիկոսի աղջիկը Սարյան փողոցի վրա դեղատուն ունի: Անունն էլ Խաթուն է: Գարեգին Բ-ն ընդհատակյա դստերը կոչել է իր մոր անունով: 28-32 տարեկան կին է»:  

«Երբ այցելեցինք Սարյան փողոցի դեղատները՝ Խաթունին գտնելու, կրկին լիահույս չէինք, որ տեղեկությունը հաստատվելու է: Սակայն որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ Սարյան 16 հասցեում գտնվող բավականին մեծ ու շքեղ «Curatio LTD» դեղատանը հայտնաբերեցինք Խաթունիկ Կտրիճովնային: Ի դեպ, անտեղյակների համար ասենք, որ Կտրիճը Գարեգին Բ-ի ավազանի՝ աշխարհիկ անունն է: Փաստորեն, այն ժամանակ կուսակրոն եպիսկոպոսն իր աղջկան տվել է մոր անունը եւ հայրանվան հարցում էլ չի կեղծել», — տեղեկացնում է թերթը:

«Հրապարակը» նաև հայտնաբերել է Խաթուն Կտրիճովնային ինտերնետում՝ Գրիգորյան Խաթուն Կտրիճի, մասնագիտությամբ՝ գինեկոլոգ, աշխատում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատանը: «Անուն-հայրանունն այնքան եզակի է, որ գրեթե բացառված է սխալվելու հավանականությունը», — եզրակացնում է թերթը:

Մանրամասներ՝ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’