‘Հրապարակվել են Էմի Ուայնհաուսի մահվան կրկնակի հետաքննության արդյունքները’

1017

Հանրահայտ երգչուհի Էմի Ուայնհաուսը մահացել է ալկոհոլային թունավորման հետևանքով: Նման եզրակացության է հանգել հանրահայտ երգչուհու մահվան կրկնակի քննությունն իրականացրած աշխատակազմը, հայտնում է Associated Press-ը:

Հետաքննության ժամանակ ոչ մի կասկածելի հանգամանք չի հայտնաբերվել: Քննչական խմբի ղեկավար Շիրլի Ռեդկլիֆը հաստատել է, որ երգչուհին չափազանց մեծ քանակի (թույլատրելի շեմից հինգ անգամ բարձր) ալկոհոլային խմիչք է ընդունել, ինչը հանգեցրել է մահվան: Քննիչի պարզաբանմամբ՝ երգչուհու օրգանիզմում հայտաբերված ալկոհոլի չափաբաժինը կարող է այնպիսի հարված հասցնել նյարդային համակարգին, որ մարդը պարզապես քնի և այլևս չարթնանա:

Հիշեցնենք, որ որոշվել էր Էմի Ուայնահաուսի մահվան գործով հետաքննություն անցկացնել այն բանից հետո, երբ պարզվել էր, որ. առաջին քննությունը վարող խմբի ղեկավար Սյուզան Գրինուեյը բավարար որակավորում չունի. նրան, հակառակ գործող կանոնների, աշխատանքի էր ընդունել ամուսինը: 

Նախորդ հոդվածը‘Նախագահի թեկնածուն դիմել էր ԿԸՀ 8 միլիոն ընտրագրավի փոխարեն 50 հազ. դրամ վճարելու խնդրանքով’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ չորս ակտիվիստների գործը կքննվի վճռաբեկ դատարանում’