‘Հրապարակվել են Մայքլ Ջեքսոնի ննջասենյակի լուսանկարները, որոնք արվել էին նրա մահվան օրը (ֆոտոշարք)’

2060

Լոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է փոփ արքա Մայքլ Ջեքսոնի ննջասենյակի լուսանկարները, որոնք արվել էին նրա մահվան օրը՝  2009թ. հունիսի 25-ին:

Լուսանկարներն իրեղեն ապացույց էին հանդիսանում գործում, որում ներգրավված էր երգչի անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեյը։

Համաձայն հրապարակված լուսանկարների՝ Ջեքսոնի սենյակում նետված են եղել դեղերի տուփեր և թթվածնի բալոններ։ Նկարներից մեկում երևում է նաև սեղանին դրված մի քանի լուսանկար, որոնցում անծանոթ երեխաներ են պատկերված։

Նախորդ հոդվածը‘Անդրեյ Արշավինի ընկերների խոսքերով, նրա նոր սիրուհին ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի կինն է’
Հաջորդ հոդվածը‘Ռոբերտ Լեւանդովսկին խզել է բոլոր հարաբերությունները «Բորուսիայի» ղեկավարության հետ’