‘Հրապարակվել է այն ապրանքների ցանկը, որոնք Հայաստան ներկրելը արգելվում է’

6284

Այսօր կայացած կառավարության նիստում գործադիրը հրապարակել և հաստատել է այն ապրանքների շարքը, որոնք ԵՏՄ տարածք, հետևաբար՝ Հայաստան չեն կարող ներկրվել և Հայաստանի տարածքից երրորդ երկիր արտահանվել: Այդ ապրանքների շարքում են գրենլանդական փոկերի և դրանց ձագերի կաշին, օզոնային շերտը քայքայող նյութերը և դրանք պարունակող արտադրանքը, փայտանյութը, վերամշակվող թուղթը, ստվարաթուղթը, մակուլատուրան, ծառայողական և քաղաքացիական զենքը, դրա հիմնական մասերը և փամփուշտները ու մի շարք այլ ապրանքներ:

 

 

 

Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկ

1.

Ապրանքախմբի անվանումը

1.1

Օզոնային շերտը քայքայող նյութեր և դրանք պարունակող արտադրանք, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արգելված են

1.2

Վտանգավոր թափոններ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք

1.3

Տեղեկատվություն տպագիր, աուդիովիզուալ և տեղեկատվության այլ կրիչների վրա, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են

1.4

2001թ. մայիսի 22-ին ստարագրված Ստոկհոլմի կոնվենցիայի կայուն օրգանական աղտոտիչների Ա և Բ հավելվածների գործողությունների տակ ընկնող բույսերի պաշտպանության միջոցներ, որոնց ներմուծումը արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք

1.5

Փայտանյութ, վերամշակվող թուղթ, ստվարաթուղթ, մակուլատուրա, որոնց արտահանումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից

1.6

Ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական մասեր և փամփուշտներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են

1.7

Ջրային կենսաբանական պաշարների որսի միջոցներ, որոնց ներմուծումը արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք

1.8

Գրենլանդական փոկերի և դրանց ձագերի կաշի, որոնց ներմուծումը արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք

Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի ցանկ

2.

Ապրանքախմբի անվանումը

2.1

Օզոնային շերտը քայքայող նյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման և ներմուծման դեպքում

2.2

Բույսերի պաշտպանության միջոցներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում

2.3

Վտանգավոր թափոններ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման  և (կամ) արտահանման դեպքում

2.4

Հանքագիտության և հնեաբանության հավաքածուներ և հավաքածուների առարկաներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում

2.6

Վայրի կենդանիներ և առանձին վայրի բույսեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տն

տեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում

2.7

Կենդանական ու բուսական աշխարհի վայրի տեսակներ, որոնք ընկնում անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին Կոնվենցիայի գործողությունների տակ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է

2.8

Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ և անհետացող վայրի կենդանիների և բույսերի տեսակներ ու դրանց մասեր և (կամ) ածանցյալներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում

2.9

Թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում

2.10

Չմշակված թանկարժեք մետաղներ, ջարդոն և թանկարժեք մետաղների թափոններ, թանկարժեք մետաղների հանքաքար և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում

2.11

Հանքային հումքի տեսակներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում

2.12

Թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորներ, որոնց ներմուծումը և արտահանումը  Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով թույլատրվում է լիցենզիայի հիմքով

2.13

Թմրամիջոցներ և հոգեմետ նյութերի պրկուրսորներ չհամարվող թունավոր նյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման  և արտահանման դեպքում

2.14

Դեղեր և դեղագործական նյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում

2.16

Ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքեր, այդ թվում` ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք սահմանափակ է

2.17

Տեղեկատվության հատուկ տեխնիկական միջոցներ` նախատեսված գաղտնի տեղեկատվության ստացման համար, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է

2.19

Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է

2.20

Մշակութային արժեքներ, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթեր, արխիվային փաստաթղթերի բնօրինակներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում

2.21

Մարդու օրգաններ և հյուսվածքներ, արյան և դրա բաղադրամասեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման և (կամ) արտահանման դեպքում

2.22

Ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական (բաղադրիչ) մասեր և փամփուշտներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք,  արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանփակ է

2.23

Տեղեկատվություն ընդերքի մասին, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում

2.24

Ապրանքներ, որոնց ներմուծման և (կամ) արտահանման համար նախատեսված են քանակական սահմանափակումներ

2.25

Ապրանքներ, որոնց ներմուծման կամ արտահանման համար նախատեսված է թույլատրման կարգ

2.26

Ապրանքներ, որոնց ներմուծման և (կամ) արտահանման համար նախատեսված է բացառիկ իրավունք

2.27

Ապրանքներ, որոնց ներմուծումը դեպի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք իրականացվում է սակագնային քվոտաների շրջանակներում

2.28

Ապրանքներ, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության պետությունների կողմից կիրառվում են սահմանափակումներ` Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության պարտավորություններին համապատասխան

2.29

Ապրանքներ, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության պետությունների կողմից կիրառվում է ներմուծման լիցենզավորում` ներմուծման քվոտայի հիման վրա, որպես հատուկ պաշտպանական միջոց

Նախորդ հոդվածը‘Երկու աշխատակազմերի ղեկավարների պաշտոնից ազատեցին’
Հաջորդ հոդվածը‘«Սերժից տոպրակ, նվեր մի վերցրեք». Զոհված զինծառայողների ծնողները՝ երեխաներին (ֆոտո)’