‘Հրապարակվել է «Եվրատեսիլ 2013»-ի պաշտոնական տարբերանշանը’

1111

«Եվրատեսիլ»-ի շվեդ կազմակերպիչները ներկայացրել են 2013թ-ի մրցույթի պաշտոնական տարբերանշանը և խորագիրը:

Որոշվել է 2013թ-ին  մրցույթը անցկացնել «Մենք միասնական ենք» նշանաբանով, իսկ Եվրատեսիլի նոր խորհրանիշ է ընտրվել բազմագույն թիթեռնիկը:

Ամենամյա երաժշտական մրցույթի 2013թ-ի կիսաեզրափակիչները տեղի են ունենալու մայիսի 14-ին և 15-ին, իսկ մայիսի 18-ին եզրափակիչ փուլում հայտնի կդառնա մրցույթի հաթողի անունը:

Եվրատեսիլ 2013-ը տեղի է ունենալու Շվեդիայի մեծությամբ 3-րդ քաղաքում՝ Մալմայում, որը 1992թ-ին արդեն մեկ անգամ հյուրըկալել է հեղինակավոր մրցույթը:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայում ռուսաստանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շուռ եկել’
Հաջորդ հոդվածը‘Գուրգեն Եղիազարյան. Քաղաքականության մեջ ամենամեծ առաքելությունը ճիշտ պահին պաուզա պահելու կարողությունն է ‘