‘Հրապարակվել է Երևանի ավագանու ընտրողների ցուցակը’

1636

Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակներում տվյալները ստուգելու նպատակով www.police.am և www.elections.am կայքերում տեղադրվել են ընտրողների ցուցակները: Ոստիկանության կայքում` ցուցակների հետ մեկտեղ տեղադրված է նաև հայտարարություն, որտեղ ասվում է.

Հարգելի քաղաքացիներ, Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակներում Ձեր և այլ անձանց տվյալները ստուգելու նպատակով 2013 թ. մարտի 26-ից կարող եք այցելել  www.police.am և www.elections.am համացանցային կայքեր կամ տեղամասային կենտրոններ:

Ընտրողների ցուցակում հայտնաբերված անճշտությունները վերացնելու համար մինչև 2013 թ. ապրիլի 30-ը կարող եք դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ Ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով Ձեզ:

www.elections.am համացանցային կայքում հրապարակված ընտրողների ցուցակը տեղադրվել է որոնման, իսկ www.police.am կայքում` ներբեռնելու հնարավորությամբ:

Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման, ինչպես նաև անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2013 թվականի մարտի 26-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 010-53-32-73 հեռախոսահամարով:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց Սերժ Սարգսյանին’
Հաջորդ հոդվածը‘Անի Քոչարը բաց նամակով պահանջում է պատժել մարդկանց, ովքեր օգտագործելով մահվան նման դեպքը, փորձում են դիտումներ ապահովել իրենց լրատվամիջոցների համար’