‘Հրապարակվել է թուրք-սիրիական սահմանային անցակետի պայթյունի տեսանյութը’

827

Հրապարակվել են օրեր առաջ թուրք-սիրիական Ջիլվեգյոզու սահմանային անցակետում տեղադրված տեսախցիկների նկարահանած պայթյունի կադրերը:

Հիշեցնենք, որ թուրքական սահմանային Ջիլվեգյոզու անցակետի մոտ ահաբեկիչները պայթեցրել էին Սիրիա մեկնող միկրոավտոբուսը, որն այդ պահին անցնում էր երկու երկրների չեզոք գոտով:

Պայթյունի հետևանքով զոհվել էր 14 մարդ: Թուրքիայի ՆԳ նախարար Մուամմեր Գյուլերը հայտնել է, որ տեսանկարահանման խցիկները ֆիքսել են 3 կասկածյալների, ովքեր ավտոբուսում 23 րոպե նստած են մնացել, իսկ հետո պայթյունից անմիջապես 1 րոպե առաջ իջել ավտոբուսից:

Նախարարի խոսքերով՝ ահաբեկչությունն իրականացրել են սիրիացիները:

Նախորդ հոդվածը‘Բրիտանական խորհրդարանում հոգեբուժարան է գործելու պատգամավորների համար’
Հաջորդ հոդվածը‘Հաշմանդամ արագավազորդ Օսկար Պիստորիուսը գնդկահարել է ընկերուհուն’