Հրապարակվել է Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի նախնական օրացույցը

400

ՈւԵՖԱ-ն պաշտոնական կայքում հրապարակել է Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի նախնական օրացույցը։ Հ

Մրցաշարի նախնական փուլը մեկնարկում է հունիսի 21-ին։ Որակավորման առաջին և երկրորդ փուլերի, ինչպես նաև որակավորման փլեյ-օֆֆի խաղերը կանցկացվեն հուլիսի 5-ից և 6-ից օգոստոսի 23-ը և 24-ը։

Խմբային փուլի խաղերը մեկնարկում են սեպտեմբերի 6-ին և ավարտվում նոյեմբերի 2-ին:

Փլեյ-օֆֆը կմեկնարկի փետրվարի 14-ին։ Փետրվարի 14-ից մարտի 15-ը կկայանան 1/8 եզրափակիչի հանդիպումները, ապրիլի 11-19-ը՝ քառորդ եզրափակիչները, մայիսի 9-17-ը՝ կիսաեզրափակիչները, իսկ հունիսի 10-ին՝ մրցաշարի եզրափակիչը։

Նախորդ հոդվածըԴրիս Մերտենսը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն
Հաջորդ հոդվածըԻրար կերեք ու 2008-ի մարտի 1-ը հանգիստ թողեք. ՉԻ