‘«Հրապարակ». Լավանդայի Արայիկը գործարարների կուսակցություն է ստեղծում’

1122

Նախկին ՕԵԿ անդամ, գործարար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, հայտարարում է, որ կուսակցություն է ստեղծում: Այսպես կոչված`գործարարների կուսակցություն, որի մեջ կմտնեն միայն բիզնես գործունեությամբ զբաղվող անձինք: Նախաձեռնող խումբը նույնպես կազմված է լինելու գործարարներից, որոնց մեջ, ըստ Հայրապետյանի, ընդգրկված կլինեն նաև հայտնի մարդիկ, որոնց անունները դեռ չի ուզում հրապարակել: Իսկ կուսակցության նախագահը կլինի նախաձեռնող խմբից, կաշխատի մեկ տարով և ռոտացիոն կարգով կփոխվի: «Չի լինի Արայիկ Հայրապետյանի կուսակցությունը, այլ կլինի բոլորինը»,- ասում է Հայրապետյանը:

Նախորդ հոդվածը‘«Ժողովուրդ». տրակտորաշինության ոլորտում Հայաստանն արդեն գերազանցում է ՌԴ-ին ու Բելառուսին’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. ԲՀԿ-ն պետք է մասնակցի սեփական թեկնածուով’