‘Հրդեհ՝ Երևանի Մանթաշյան փողոցում (լուսանկարներ)’

2115

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 22.47-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 4/3 շենքի նկուղից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.54-ին, մարվել՝ 00.21-ին: Պարզվել է, որ շենքի նկուղում (70 քառ.մ) այրվում են տնտեսական իրեր և անվադողեր, տեղեկացնում է ԱԻՆ մամլո ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘Մհեր Սեդրակյանը իր ափսոսանքն է հայտնում նյարդային պահին հնչած խոսքերի համար’
Հաջորդ հոդվածը‘Կառավարական ճգնաժամ Իտալիայում. Վարչապետը հրաժարական է տվել, խորհրդարանը ցրվել է’