‘Հրդեհը Լատվիայի նախագահի նստավայրում վնասել է ազգային մասունքները (տեսանյութ)’

798

Հունիսի 20-ի ուշ երեկոյան Ռիգայի ամրոցում բռնկված հրդեհը լուրջ վնաս է պատճառել շենքում տեղակայված թանգարաններին: Այդ մասին, DELFI-ի փոխանցմամբ, հաղորդել է Լատվիայի մշակույթի նախարար Ժանետա Յաունզեմե-Գրենդեն: Ըստ նախարարի՝ ամենաշատը տուժել է ազգային գեղարվեստական թանգարանի հավաքածուն: Նրա ցուցանմուշների մի մասը վնասվել է հրշեջների կողմից գործի դրված ջրից: TVNET-ի տվյալներով՝ հրդեհից տուժել  է նաև պատմական թանգարանի «100 ազգային մասունքների» ցուցադրությունը: Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք հնարավոր է վերականգնել վնասված ցուցանմուշները:

Ռիգայի ամրոցում հրդեհը կլանել է 3,2 հազար քառակուսի մետր տարածք: Այն մարել են հինգ ժամվա ընթացքում: Հարուցվել է քրեական գործ, առայժմ հայտնի չէ՝ ինչ հոդվածով:

Ռիգայի ամրոցում տեղակայված են գեղարվեստական, պատմական և գրականության ու երաժշտության թանգարանները: Այնտեղ է գտնվում նաև Լատվիայի նախագահի նստավայրը: Անցյալ տարվա աշնանը ամրոցում վերանորոգման աշխատանքներ են սկսվել, ինչի պատճառով նախագահի նստավայրը ժամանակավորապես տեղափոխվել է Ռիգա: Վերնորոգումը նախատեսվել է ավարտել երկուսուկես տարում, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ալավերդիում աղբի հարցը լուծված է. Ուտելու բան չկա’
Հաջորդ հոդվածը‘Արազ Օզբիլիզ. Հույս ունենք, որ ավելի լավ ելույթներ ենք ունենալու’