‘Հրդեհի ժամանակ քաղաքացին վայր է ընկել 8-րդ հարկից’

1060

Օգոստոսի 15-ին, ժամը 12.44-ին ՀՀ ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Զավարյան փողոցի թիվ 2 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում, որի պատուհանից քաղաքացի է վայր ընկել:

Ըստ ԱԻՆ կայքւ՝ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ օպերատիվ խումբը: Ժ.12:50-ին դեպքի վայր է մեկնել թիվ 2 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել ժ.12:56-ին (վերադարձ ՀՓՋ` ժ.13:14-ին):

Պարզվել է, որ բնակարաններից մեկի հյուրասենյակում այրվել են հագուստ` 4 քմ և կենցաղային իրեր` 0,7 քմ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Թիվ 2 շենքի բակում հայտնաբերվել է Ա. Գ.-ի (ծնվ.1982թ.) դին:

Նախորդ հոդվածը‘Շանթի գործ. Վովա Գասպարյանը բաժնում ծեծել է ազատամարտիկին (News.am)’
Հաջորդ հոդվածը‘Փոքր ՀԵԿ-երի «շնորհիվ» Տավուշի մարզի գետերը կանգնած են վերացման եզրին’