Հրդեհների պատճառով Կարելիայում և Յակուտիայում արտակարգ դրություն է հայտարարվել

496

Կարելիայում (Ռուսաստանի Հյուսիսարևմտյան դաշնային շրջան) արտակարգ դրություն է հայտարարվել անտառային լայնածավալ հրդեհների պատճառով, որոնք ավելի քան 7 հազար հեկտար տարածք են գրավել։ Հրդեհի մի քանի օջախ հաջողվել է մարել, սակայն ակտիվ այրման մակերեսը դեռ բավական մեծ է։

Կրակի մարման աշխատանքներին ներգրավվել է մոտավորապես 300 մարդ, 50-ից ավելի տեխնիկա, երկու հրշեջ գնացք և օդուժը։ Օգնության են եկել նաև ռազմական ուղղաթիռներ, որոնք ցած են նետել առնվազն 26 տոննա ջուր, որպեսզի թույլ չտան կրակի տարածումը հարևան բնակավայրի վրա։

Վտանգի տակ հայտնված բնակավայրերից տարհանվել է բնակչությունը։ Յակուտիայում ՝ Ռուսաստանի հյուսիս-արևելքում, այրվում է 1,5 մլն հեկտար անտառ, այստեղ նույնպես արտակարգ դրություն է հայտարարվել։ Կրակի դեմ պայքարում են 2 հազարից ավելի հրշեջներ և փրկարարներ։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածը«Անհավանական որոշում»՝ Լիվերպուլը զրկվել է համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակից
Հաջորդ հոդվածը«Ռոման» հաղթեց ընկերական խաղում, Մխիթարյանը մեկնարկային կազմում էր (տեսանյութ)