‘Հրդեհվել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը’

1576

Հունիսի 19-ին, ժամը 00.00-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և չորս մարտական հաշվարկ, հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.16-ին, մարվել՝ 00.34-ին:

Տուն-թանգարանի 1-ին հարկի բնակելի հատվածում այրվել են կենցաղային իրեր (10 քմ):

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Հայտնաբերվել է փայտանյութ տեղափոխող 16 բեռնատար’