‘Հրդեհ`«Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն»-ում’

1305

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այսօր ժամը 20:22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հ. Ներսիսյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող «Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 2-րդ հարկում: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.34-ին, մարվել՝ 20.35-ին: Բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի բժիշկների սենյակում այրվել է օդափոխիչ սարքը, մասամբ ջերմահարվել և այրվել են կախովի առաստաղը (15 քմ) և պատուհանի փայտե շրջանակը:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի գլխավոր դատախազը կոչ է անում ազատել գրավված շենքերը ‘