‘Հրդեհ Գեղարքունիքի մարզում’

882

ՀՀ արտակարգ իրավիճակները նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 07.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է Կ. Հ.-ին պատկանող տան ննջասենյակի առաստաղը (25քմ): 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.50-ին: 

Նախորդ հոդվածը‘Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Օրվա պատմությունը’