‘Հրդեհ Հալաբյան փողոցում. Տուժածի վիճակը ծանր է’

768

Հոկտեմբերի 21-ին, ժամը 06.51-ին, ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 35 շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.13-ին, մարվել՝ 07.28-ին:

Ամբողջությամբ այրվել է հյուրասենյակը գույքով՝ 22 քմ, իսկ բնակիչ՝ Ա. Պ.-ը (մոտ 40 տարեկան) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Նախորդ հոդվածը‘«Բունդեսլիգայում» հետաքրքրված են Յուրա Մովսիսյանի ծառայություններով’
Հաջորդ հոդվածը‘Թոմաս Վերմալեն. Ռեմսին լավագույնն է «Պրեմիեր լիգայում»’