‘Հրդեհ «Միկմետալի» պահեստում’

764

Նոյեմբերի 14-ին, 21.48-ին, ահազանգ է ստացվել, որ  Երևանի Մասիսի փողոցում՝ «Միկմետալ» ՓԲԸ-ի պահեստային հատվածից ծուխ է նկատվում:
ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիսի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեում` Լ.Ս.-ին պատկանող «Ժոստլե» ՍՊԸ-ի խմորեղենի արտադրամասի պահեստային հատվածում (10 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.12-ին, մարվել՝ 22.19-ին:
Այրվել են տնտեսական իրեր և սննդամթերք:  

Նախորդ հոդվածը‘Պատահար Արշալույս գյուղի մոտակայքում’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրեր. Նույնիսկ ԼՂՀ-ում Սերժ Սարգսյանի դեմքին գույն չկա ‘