Հրդեհ Մոսկվայում․ Զոհերի թիվը հասել է յոթի

289

Կիրակի՝ նոյեմբերի 20-ին, ցերեկը, Մոսկվայի կենտրոնում, Կոմսոմոլսկայա հրապարակի ծաղկի պահեստում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի մակերեսը կազմել է 2,5 հազար քառակուսի մետր։ Շինության հարկերը փլվել են։

Հրդեհը հաջողվել է մարել ինը ժամ անց։ Յոթ մարդ տարհանվել է, զոհվել է յոթ հոգի։

ՔԿ-ում հայտնել են, որ հրդեհը բռնկվել է ապրանքի ոչ պատշաճ պահման, հրդեհային անվտանգության կանոնները խախտելու և այնպիսի ծառայություններ մատուցելու պատճառով, որոնք չեն համապատասխանում սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին։

Արտակարգ ծառայությունները հայտնել են, որ հրդեհի պատճառ են դարձել, նախնական տվյալներով, էլեկտրատաքացուցիչ սարքի անսարքությունը և էլեկտրացանցի աշխատանքի վթարային ռեժիմը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակել է սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ
Հաջորդ հոդվածըԱնգլիայի հավաքականի ֆուտբոլիստները ծնկի կիջնեն Իրանի դեմ խաղից առաջ