‘Հրդեր ճարտարապետների միության շենքում’

1049

Այսօր ժամը 17.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 13 հասցեում: Հաղորդում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը, վեց մարտական հաշվարկ և ավտոսանդուղք: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայի թիվ 17 հասցեում գտնվող Ճարտարապետների միության շենքի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.42-ին, մարվել՝ 17.47-ին: Շենքի տանիքից այրվել է 600 քմ հատված: 

Նախորդ հոդվածը‘Բրազիլիա — Իսպանիա. Ո՞վ է հիմա ավելի «բրազիլացի»’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիան չորրորդ անգամ նվաճեց Կոնֆեդերացիաների գավաթը (տեսանյութ)’