‘Հրիսթեան ուրախ է, որ Հայաստանում մնացել են քաղաքական կուսակցություններ, որոնք բանավիճում են Հայաստանի եվրահեռանկարների շուրջ’

787

Հայաստանն առաջվա նման նմում է «Արևելյան գործընկերության» օգտառու, ինչն իր հերթին եվրաինտեգրման գործընթացների հզոր գործիք է: Դեկտեմբերի 13-ին այդ մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան` ամփոփելով Երևանում ընթացած «Եվրոպական ինտեգրացիա — 2013. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները Արևելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթաժողովից հետո» միջազգային համաժողովի արդյունքները:

«Այդ համատեքստում ցանկանում են համաձայնել Հայաստանի նախագահի (նկատի ունի Սերժ Սարգսյանին-խմբ.) աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ, ով նախօրեին նշել է, որ Վիլնյուսում ասոցացման համաձայնագրի նախաստորագրման բացակայությունը չպետք է ի չիք դարձնի Հայաստանի և ԵՄ կատարած աշխատանքը: Համոզված եմ, որ բարեփոխումները մնում են ԵՄ և Հայաստանի ուշադրության կենտրոնում: Լիովին համաձայն եմ նաև Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելի հետ այն բանում, որ Հայաստանը, որպես «Արևելյան գործընկերության» անդամ երկիր, առաջվա պես աջակցություն կստանա բարեփոխումների գործընթացում», — ասել է նա: Նշելով, որ Վիլնյուսի գագաթնաժողովով կյանքը չի ավարտվում, Հրիսթեան գոհունակություն է հայտնել այն առնչությամբ, որ սեպտեմբերի 3-ից հետո ընկած ժամանակահատվածում էլ Հայաստանում մնացել են քաղաքական կուսակցություններ, որոնք քննարկում և բանավիճում են Հայաստանի եվրահեռանկարների շուրջ: Այդ առումով դեսպանն  առանձնացրել է ՀՀԿ և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչների ելույթները:

 

Նախորդ հոդվածը‘Ընդդիմությունը և Յանուկովիչի կողմնակիցները Կիևում նոր ցույցերի են նախապատրաստվում ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիացի ապստամբները նոր միավորում են ստեղծել’