‘Հրիստեա. ԵՄ կշարունակի համագործակցությունը Հայաստանի հետ նաև Վիլնյուսի գագաթնաժողովից հետո’

993

ԵՄ կշարունակի համագործակցությունը Հայաստանի հետ նաև Վիլնյուսի գագաթնաժողովից հետո: Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության և Բաց հասարակության Վրաստան հիմնադրամի կողմից կազմակերպված «Վարշավայից դեպի Վիլնյուս. խաչմերուկներում – Հայաստան և Վրաստան» վերտառությամբ հանրային քննարկման ժամանակ: «Նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում մենք կշարունակենք գործընթացը, որն սկսվեց 2009 թվականին Վարշավայում «Արևելյան գործընկերության» նախաձեռնության ստեղծմամբ և շարունակվեց Պրահայում: Վիլնյուսում մենք կստորագրենք Վրաստանի և Մոլդովայի հետ ասոցացման համաձայնագիր: Իսկ Հայաստանի պարագայում, որի հետ մենք արդեն ունենք ռեադմիսիայի շուրջ գործող համաձայնագիր, համագործակցությունը կշարունակվի` հաշվի առնելով նոր իրողությունները», — հայտարարել է Հրիստեան:

Նրա խոսքով, «Եվրամիությունը հաշվի է առել» Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ցանկությունը, չնայած այն հանգամանքին, որ մինչ այդ Երևանը մտադիր էր նախաստորագրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, ինչի մասին ավելի վաղ բազմիցս հայտարարվել է:

 

Նախորդ հոդվածը‘Աղվան Հովսեփյանի որդիների ծաղկող բիզնեսը. Փաստաթղթեր. Hetq’
Հաջորդ հոդվածը‘Լեհաստանը հիասթափված է ԵՄ-ի հետ ասոցացումից Ուկրաինայի հրաժարվելու որոշման կապակցությամբ’