‘Հրիստեա. ԵՄ-ն սպասելու է դեկտեմբերի 2-ի իրադարձությունների հետաքննությանը ‘

1112

Եվրամիությունն սպասելու է դեկտեմբերի 2-ի իրադարձությունների հետաքննությանը, դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան: «Այն փաստը, որ Հայաստանի իշխանությունները թույլ են տվել անցկացնել բողոքի այդ ակցիան, խոսքի ազատության դրսևորում է: Հուսով եմ, որ ամեն բան կիրականացվի օրենքի շրջանակներում»,- նշել է դիվանագետը:

Դեկտեմբերի 2-ի վաղ առավոտից Երևանում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել` կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի, ինչպես նաև Մաքսային միությանը երկրի անդամակցման վերաբերյալ փաստաթղթերի հնարավոր ստորագրման հետ: Ակցիաների ընթացքում ոստիկանները ապօրինաբար 110 քաղաքացու բռնի ուժով բերման են ենթարկել:

 

 

Նախորդ հոդվածը‘Կենսաթոշակային «բարեփոխումների» դեմ վաղն էլ ցույց կանեն ‘
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Որքան շատ թալան, այնքան շատ փող, այս սկզբունքն է աշխատում’