‘Հրմշտոց եւ անկարգություններ Yerevan Mall-ում (տեսանյութեր)’

3104

«Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնում այսօր անկարգություններ են սկսվել: Կենտրոնի տարածքում գործող i-electronics կենցաղայն տեխնիկայի խանութը նախորոք ակցիա էր հայտարարել, որի շրջանակներում առաջին հարյուր այցելուները կարող էին հեռուստացույցեր եւ այլ տեսակի կենցաղային տեխնիկա գնել 1000 դրամով:

Այս հնարավորությունից օգտվելու համար հազարավոր մարդիկ էին եկել, ինչի պատճառով հրմշտոց է սկսվել:

 

 

 

Ավելի ուշ «Երեւան Մոլ»-ի տնօրինությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ խառնաշփոթի հետեւանքով տուժածներ չկան:

«Ակնհայտ է, որ այդ ակցիան պետք է աշխուժություն առաջացներ հանրության մեջ, քանի որ այդպիսի առաջարկներ լինում են հազվադեպ:

«Երևան Մոլում» գործող բոլոր խանութները առանձին տնտեսվարող սուբյեկտներ են և նրանց մարքեթինգային գործունեությունը չի վերահսկվում մոլի ղեկավարության կողմից:

Հայտնում ենք նաև, որ այս պահին ակցիան ավարտված է, և որևէ արտակարգ իրավիճակ, ինչպես նկարագրվում էր մամուլի տարածած նախորդ հաղորդագրություններում չի գրանցվել», — ասվում է հայտարարության մեջ:  

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտ»-ի խոսնակ. Վիճակը մեղմելու միակ ճանապարհը աշխատակիցներին աշխատավարձ վճարելն է’
Հաջորդ հոդվածը‘ՄԽ համանախագահները ամփոփել են փետրվարի 16-19-ն իրականացված տարածաշրջան այցը’