Հրշեջները փորձում են փրկել աշխարհի ամենամեծ ծառը

575

Հրշեջները Կալիֆոռնիայում փորձում են փրկել աշխարհի ամենամեծ ծառերը, որոնց սպառնում է «Սեքվոյա» ազգային պարկում արդեն մի քանի շաբաթ մոլեգնող անտառային հրդեհը։

Պարկը հայտնի է իր հսկա սեքվոյաներով, այդ թվում՝ ութսուն մետրանոց հսկա Գեներալ Շերմանով՝ բնի հաստությամբ ամենամեծ ծառը Երկրի վրա։

Ծառի տարիքը գնահատվում է 2300-ից մինչև 2700 տարի։

Հրշեջները հրակայուն ալյումինե թաղանթ են օգտագործում՝ Գեներալ Շերմանի և մյուս ծառերի բները պաշտպանելու համար։

Անտառային հրդեհների սպառնալիքի տակ են հայտնվել երկու հազար հսկա սեքվոյաներ, որոնց բարձրությունը հասնում է հարյուր մետրի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱՀԿ-ն դեռևս պահանջներ է ներկայացնում «Սպուտնիկի» արտադրողին
Հաջորդ հոդվածըՀռոմի պապը մտահոգված է