‘Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են 1955թ. ծնված Ս. Մ.-ի կիսաայրված դին’

809

Փետրվարի 6-ին, ժամը 07.54, ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կաշեգործների փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Այրվել է Ս.Մելքոնյանին պատկանող տան (35 ք.մ) տանիքից 20 ք.մ, հյուրասենյակը` գույքով (20 ք.մ), և փլուզվել է հյուրասենյակի առաստաղը՝ 20 ք.մ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.32-ին, մարվել՝ 10.18-ին:

Հրշեջ-փրկարարները հյուրասենյակի մահճակալին հայտնաբերել են Ս. Մ.-ի (ծնվ.1955թ.) կիսաայրված դին: 

Նախորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիք. Լարվածությունը շփման գծում կարող է վնասել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին’
Հաջորդ հոդվածը‘Ս.Սարգսյանը՝ ցուցարարներին. Եթե ես եմ նախագահը, ուրեմն պիտի մեղադրե՞ք. ԳԱԼԱ (տեսանյութ)’