‘ՀՔԱՎ. 2014-ի 1-ին 6 ամիսներին ՀՀ զինված ուժերում մահացել է 23 զինծառայող ‘

874

Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների՝ 2014 թվականի առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում մահացել է 23 զինծառայող 22 միջադեպի հետևանքով: Նշված ժամանակահատվածում գրանցված  մահացության 23 դեպքերից  11-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով է, 2-ը զենքի  հետ վարվելու կանոնների խախտման 3-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, 4-ը՝ դժբախտ պատահարի, 3-ը՝ առողջական խնդիրների և ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման պատճառով: Հարկ է նշել, որ 2013 թ-ի ամբողջ ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացել է 5 զինծառայող, իսկ 2014 թ-ի միայն առաջին կիսամյակում արդեն  զոհվել է կրկնակի թվով զինծառայող՝ 11 հոգի, որից 3-ը՝ հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով, մյուսները, ըստ լրատվամիջոցների տրամադրած տեղեկատվության, դիպուկահարների կողմից: Բացի այդ, նշված ժամանակահատվածում մահացության դեպքերը 2013 թ-ին կազմում էր 15 հոգի, իսկ այս տարի նույն ժամանակահատվածում մահացության դեպքերը ավելի քան 30 տոկոսով ավելացել են: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ զինված ուժերում մահվան դեպքերի վերաբերյալ պատրաստել է տեղեկանք, որն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Կատարյալ ֆիասկոյի շեմին, կամ՝ «Էդ կադրերը պտտում եք, որ ի՞նչ անեք»’
Հաջորդ հոդվածը‘ Ադրբեջանական ԶՈւ կողմից վիրավորված տղայի առողջական վիճակը գնահատվում է նորմալ և կայուն’