‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդության նախնական արդյունքները’

1040

2013 թ. փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության օրը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մշտական դիտորդություն է իրականացրել Լոռու և Տավուշի մարզերի թվով 50 ընտրատեղամասերում և 16 շրջիկ դիտորդների միջոցով այցելություններ է կատարել մոտ 20 այլ ընտրատեղամասեր: Դիտարկումներն իրականացվել են ՀՀ ընտրական օրենսգրքով և ԵԱՀԿ չափորոշիչներին համապատասխան կազմված դիտարկման քարտերի միջոցով:

Դիտարկման արդյունքների վերաբերյա քվեարկության ընթացքում կազմվել և հրապարակվել է 3 ընթացիկ հաշվետվություն՝ 8:00-12:00-ի, 12:00-16:00 և 16:00-20:00-ի վերաբերյալ: Ընտրախախտումների վերաբերյալ 7 գրություն է ուղարկվել և 1 բանավոր հաղորդում: Կարճաժամկետ դիտորդության նախնական արդյունքները՝ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Ֆաբիո Կապելո. Բալոտելին ինձ զարմացրեց’
Հաջորդ հոդվածը‘«Այս ֆարսի նկատմամբ մեր արհամարհանքով և անտարբերությամբ պետք է վիժեցնենք սերժա-միշիկական պլանները»’