‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Լրագրողների նկատմամբ ճնշումներն ունեն կեղծիքները, խախտումները քողարկելու ակնհայտ միտում’

1249

2013 թ. փետրվարի 18-ին ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ կազմակերպված ընտրական կեղծիքներն ուղեկցվեցին նաև լրագրողների նկատմամբ բռնություններով և նրանց գործունեությունը խոչընդոտելու փաստերով:

Մասնավորապես՝

  1. հարձակման է ենթարկվել www.1in.am լրատվական էջի լրագրող Մարինե Խառատյանը, մասնավորապես հայհոյանքների ուղեկցությամբ խլել են նրա տեսախցիկը, խոչընդոտել աշխատանքը:
  2. բռնություն է կիրառվել www.lragir.am լրատվական էջի լրագրող Արտակ Համբարձումյանի նկատմամբ:

Նման ճնշումները և բռնություններն ունեն ընտրությունների կեղծիքները, խախտումները քողարկելու ակնհայտ միտում:

Դատապարտելով լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները և նրանց գործունեությունը խոչընդոտելու փաստերը՝ պահանջում ենք իրավապահ մարմիններին անհապաղ միջոցներ ձեռնարկել հանցագործությունը կատարած մարդկանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար:

Անպատժելությունը պետք է դադարեցվի, հակառակ դեպքում այն կշարունակվի, որի ողջ պատասխանատվությունը հերթական անգամ կրելու են Հայաստանի Հանրապետության իշխանությունները:

Նախորդ հոդվածը‘Սպառնացել են լրագրողներին. «Ով եք եղած, որ մեզի նկարեք, ըդքան չկաք, եկա՝ աչքերներդ կհանեմ»’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում արգելում են լուսանկարել քվեաթերթիկները’