‘ՀՔԾ-ը վարույթ է ընդունել Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության նախկին պետի դեմ հարուցված գործը’

1044

ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետի և այլ պատասխանատու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործը:

Ոստիկանության աշխատակիցները մեղադրվում են դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ կատարելու` ոստիկանության բաժին բերման ենթարկված քաղաքացի Ֆելիքս Գևորգյանի նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու մեջ:

Դեպքի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախորդ հոդվածը‘«Ողբա՛մ զքեզ, Հայո՛ց Աշխարհ, զի նախագահ քո ապիկար է եւ հայրենադավ»’
Հաջորդ հոդվածը‘Անհայտ անձինք Սարյան փողոցը «ազատագրել են» կարմիր գծերից. Ֆոտոշարք’