‘ՀՔԾ. Հատուկ ծառայություն իրականացնող անձը խուլիգանության դեպքի մասնակից’

919

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ 2014թ. հուլիսի 15-ին Արարատի մարզի Զորակ-Նիզամի գյուղերի խաչմերուկի մոտ ավտոմեքենայի ազդանշան տալու հարցի շուրջ Տիգրան Ս.-ն և Կարեն Մ-.ն վիճաբանել են միմյանց հետ: Վիճաբանության ընթացքում Կարեն Մ.-ն հարվածներ է հասցրել Տիգրան Մ.-ի և նրա հոր` Սարգիս Մ.-ի մարմնի տարբեր մասերին, իսկ Տիգրան Մ.-ն էլ, իր հերթին, հարվածել է Կարեն Մ.-ին և նրա ուղևոր Էդգար Մ.-ին: Վիճաբանության մասնակիցները միմյանց պատճառել են մարմնական վնասվածքներ: 

Դեպքի առթիվ 2014թ. հուլիսի 25-ին ՀՀ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի բաժանմունքում մերժվել է քրեական գործ հարուցելը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի հատկանիշներով: Օգոստոսի 7-ին Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացվել է, և հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով: 

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Սարգիս Մ.-ն էլ իր հերթին է հայհոյել և հարվածել Կարեն Մ.-ին: Պարզվել է նաև, որ Սարգիս Մ.-ն ՀՀ ոստիկանության աշխատակից է:

Քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Աղբյուրի բացահայտման որոշումը հակաօրինական է (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը մայրաքաղաքում ծնվել է 539 երեխա’