‘ՀՔԾ-ն ընտրախախտումներն ուսումնասիրելու համար խումբ է ստեղծել’

820

Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ 2013թ. փետրվարի 18-ին կայանալիքընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումներիքննարկման համակարգումն ու միասնական պրակտիկան ապահովելու համար ՀայաստանիՀանրապետության գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի հետհամագործակցելու և նշված խախտումների փաստերով նյութերի նախապատրաստումն ուքրեական գործերի նախաքննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով, ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանի հրամանով՝ ստեղծվել է ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների քննության մեթոդիկային տիրապետող քննիչների ներգրավմամբ աոանձին աշխատանքային խումբ:

Աշխատանքային խմբի ղեկավարն է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ ԱրմենՆադիրյանը, խմբի կազմում են ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչներ ՀեկտորՍարդարյանը, Վարդան Հարությունյանը, Գաբրիել Պետրոսյանը, ՀՀ ՀԿԳ քննիչներ Արամ Գրիգորյանը, Արշալույս Մինասյանը, Մուշեղ Բաբայանը։

Նախորդ հոդվածը‘Վեց մեքենա դուրս է բերվել ձնաբքից’
Հաջորդ հոդվածը‘Արման Մելիքյան. Ընդդիմադիր թեկնածուներից համախմբող որևէ իրական առաջարկ չեմ լսել’