‘ՀՔԾ-ն կարճել է ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի գործը’

969

Այսօր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից ստացել է գրություն՝ Հայկ Մովսիսյանի մորը իրավահաջորդ ճանաչելու պահանջի մասին միջնորդության վերաբերյալ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Հայկ Մովսիսյանի մորը իրավահաջորդ ճանաչելու պահանջի մասին միջնորդություն էր ներկայացրել: Այժմ ՀՀ ՀՔԾ-ն, պատասխանելով միջնորդությանը, տեղեկացնում է, որ միջնորդությունը ոչ միայն չի քննարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, այլ ավելին 2013 թ. դեկտեմբերի 10-ի որոշմամբ Հայկ Մովսիսյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի ATV-ն վերջնականապես նմանվեց 1991 թվականի ВРЕМЯ-ին’
Հաջորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Սերժ Սարգսյանն ունի զրոյական հեղինակություն բոլոր շերտերի մոտ’