‘ՀՔԾ-ն ցանկանում է պարզել այն անձի ինքնությունը, ում ոտքը փորձել են կոտրել բերետավորները’

2737

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Հանրապետության հրապարակից ոստիկանության աշխատակիցների կողմից 22.04.2018թ.-ին բերման ենթարկվող քաղաքացու ինքնությունը`տուժող ճանաչելու և այլ դատավարական գործողություններ կատարելու, ինչպես նաև քրեական գործի բոլոր հանգամանքները բացահայտելու նպատակով:  ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով դեռևս ապրիլի 22-ին քրեական գործ է հարուցվել 2018 թվականի ապրիլի 13-ից Երևան քաղաքի փողոցներում ևհրապարակներում անցկացված հավաքների ընթացքում ՀՀ ոստիկանության պաշտոնատարանձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու առերևույթհանցագործությունների առթիվ: 

Մասնավորապես, նախաքննություն է իրականացվում ՀՀ ոստիկանության և իրավապահ մարմինների այլ պաշտոնատար անձանց կողմից վերոհիշյալ դեպքերի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների, այդ թվում` լրագրողների և փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրելու ավելի քան 70 դրվագով:  Քրեական գործով քննության ենթակա դրվագներից է նաև համացանցում տարածված «կարմիրբերետավորը բերման ենթարկելիս փորձում է կոտրել քաղաքացու ոտքը» վերտառությամբ տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները Հանրապետության հրապարակից 22.04.2018թ.-ին ուժի գործադրմամբ բերման ենթարկում քաղաքացուն:  Տեսագրության մեջ երևացող քաղաքացուն կամ նրան ճանաչող անձանց խնդրում ենք ներկայանալ

Հատուկ քննչական ծառայություն կամ զանգահարել 099 060266 հեռախոսահամարով`դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելուն ուղղված քննությանն աջակցելու նպատակով:   

Նախաքննությունը շարունակվում է։

Նախորդ հոդվածը‘Զանգվածային թունավորման արդյունքում կասեցվել է Ա/Ձ Ալվինա Մելքոնյանի գործունեությունը’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիան սառեցրել է մի շարք արտասահմանյան ընկերությունների ակտիվները’