‘ՀՔԾ-ն 10 ամիս անց որոշել է անդրադառնալ ընտրախախտումներին’

1213

Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի կողմից ՀՀ ՔՕ 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Տ. Ե.-ն 2013թ մայիսի 05-ին հաղորդում, հետագայում` բացատրություններ է տվել այն մասին, որ Երևանի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 05-ին` ժամը 16:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 9 հասցեում տեղակայված թիվ 06/14 ընտրատեղամասում նույն ընտրական հանձնաժողովի նախագահն ու հանձնաժողովի անդամները խոչընդոտել են իր՝ որպես քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանն ու որպես դիտորդի՝ դիտորդական լիազորությունների իրականացմանը:
Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘2014թ.-ին Հայաստանը կմասնակցի Կաննի կինոփառատոնի Կինոշուկային’
Հաջորդ հոդվածը‘Ապարանում, Արագածում, Մարալիկում, Արթիկում և Սպիտակի լեռնանցքում բուք է’