‘ՀՔԾ. Պաշտոնատար անձը բռնություն է գործադրել կալանավորի նկատմամբ’

929

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Թ.-ի դիմումը, որի հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Թ.-ն դիմումում հայտնել է այն մասին, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պաշտոնատար անձի կողմից ենթարկվել է բռնությունների:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Որեւէ մեկի կարիքը չունենք’
Հաջորդ հոդվածը‘Պետք չէ համալիրին մոտենալ որպես մեկսենյականոց բնակարանի. ՄՀՀ ներկայացուցիչ’