‘ՀՔԾ. քննիչը կեղծել է քրեական գործով ապացույցները’

1256

ՀՔԾ-ն փոխանցում է, որ քաղաքացի Ռազմիկ Պ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 3-ին ինքը մասնակցել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննությանը, որի ընթացքում դատավորի կողմից ներկայացվել է իր նախաքննական ցուցմունքը, որի բովանդակությանը ծանոթանալով պարզել է, որ Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչի կողմից իր անվամբ կազմվել է բովանդակությամբ անծանոթ, իր կողմից չկատարված ստորագրությամբ վկայի հարցաքննության կեղծ արձանագրություն և կցվել քրեական գործին:

Քաղաքացի Ռազմիկ Պ.-ի հաղորդման հիման վրա՝ քրեական գործով ապացույցները կեղծելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

 

Նախորդ հոդվածը‘Տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել երկու կնոջ’
Հաջորդ հոդվածը‘Տ. Եգորյան. ՍԴ-ն բախվելու է դիմումների կապակցությամբ որոշում կայացնելու պարտականությանը (Տեսանյութ)’