‘ՀՖՖ-ն խնդրում է մարզադաշտ ներկայանալ հանդիպման սկզբից 2 ժամ շուտ’

850

Մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Չեխիա հանդիպմանը մարզադաշտի մուտքերի մոտ մարզասերների կուտակումներ թույլ չտալու նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրում է բոլոր մարզասերներին «Հանրապետական» մարզադաշտ ներկայանալ հանդիպման սկզբից 2 ժամ շուտ` ժամը 18:00-ին: Բոլոր մարզասերներին խնդրվում է նաեւ մարզադաշտ չբերել արգելված իրեր`մարզադաշտի անվտանգության աշխատանքների արդյունքում ավելորդ կուտակումներ չստեղծելու համար: 

Արգելվում է`
Զենք
Ճայթռուկներ
Ծակող, կտրող, հրավառվող իրեր
Պրոֆեսիոնալ վիդեո, աուդիո, ֆոտո սարքավորումներ
Կենդանիներ
Գնդակներ
Փայտյա և մետաղյա դրոշակաձողեր
Ալկոհոլային խմիչքներ
Ամեն տեսակի շշեր և տարաներ
Պաստառներ, դրոշներ՝ վիրավորական և/կամ ռասիաստական գրություններով
Վուվուզելաներ
Շեփորներ
Լազերային լույսեր և ցուցիչներ

Նախորդ հոդվածը‘Աֆղանստանում յոթ մահապարտներ հարձակվել են ոստիկանության վարչության վրա’
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվեց Մատաղիսի գործով որոշումը. Սպանված զինծառայողի մայրը խոստացավ «19 կտոր անել» արդարացվածներից մեկին’