‘ՀՖՖ-ն հաստատեց՝ «Բանանցի» անվանափոխությունը’

1227

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստում հաստատվել է Երեւանի «Բանանց» ակումբի թիմերի անվանափոխությունը: Այսուհետև բոլոր տարիքային խմբերի, Բարձրագույն ու Առաջին խմբերի առաջնություններում նախկին «Բանանց» ակումբը հանդես կգա «Ուրարտու» անվանումով, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայույթունը։

Այսօր կայանալիք Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկային տուրում «Ուրարտուն» Գյումրիում կմրցի «Շիրակի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։

Նախորդ հոդվածը‘Զելենսկու խորհրդական․ Ուկրաինան մտադիր չէ վերացնել ռուսաստանյան սոցցանցերի արգելքը’
Հաջորդ հոդվածը‘Սթարիջը կարող է տեղափոխվել Թուրքիա’