‘ՀՖՖ-ն հրաժարվել է հավատարմագրել «Կենտրոն» հ/ը-ին ‘

965

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է հավատարմագրել «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողներին` հոկտեմբերի 12-ին կայանալիք Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպումը լուսաբանելու համար: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում նշեց հեռուստաընկերության քաղաքական-լրատվական ծրագրերի տնօրեն Պետրոս Ղազարյանը:

ՀՖՖ-ում նախ պարզաբանել են, թե հրաժարվում են հավատարմագրել այդ հեռուստաընկերության լրագրողներին, քանի որ «տեղ չկա»: Ապա, որոշ ժամանակ անց, երբ հեռուստաընկերությունը պաշտոնական հարցում է ուղղել ՀՖՖ-ին, ստացվել է պատասխան, որ իրենք պարտավոր չեն տեղեկացնել, թե ինչու են հրաժարվել հավատարմագրել լրագրողներին: 

Նախորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործով ամբաստանյալներից մեկը կրկին հրաժարվել է իր պաշտպանից ‘
Հաջորդ հոդվածը‘Ի գիտություն հայկական ֆուտբոլի երկրպագուների’