‘ՀՖՖ պատվիրակությունը Հայաստանի հավաքականի մարզաշապիկ է նվիրել Թոմաս Տուխելին’

1020

Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակից մարզիչները մեկնել են Դորտմունդ:

Հայկական պատվիրակությունն արդեն ներկա է եղել Դորտմունդի «Բորուսիայի» մինչև 17 տարեկանների թիմի մասնակցությամբ ընկերական հանդիպման, ծանոթացել է «Բորուսիայի» մարզումային պայմաններին: ՀՖՖ պաշտոնական կայքից  տեղեկանում ենք, որ Դորտմունդի «Բորուսիայի» առաջին թիմի մարզումից հետո մեր մարզիչների հետ հանդիպել է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:

Չնայած նախապես եղել է պայմանավորվածություն, որ հանդիպումը տևելու է կես ժամ, սակայն ծավալվել է շատ հետաքրքիր քննարկում ֆուտբոլային տարբեր հարցերի շուրջ: Մեր մարզիչները մի շարք հարցեր են ուղղել Տուխելին՝ մարզումային գործընթացի, ֆուտբոլիստների հետ տարվող աշխատանքների, տակտիկական նրբությունների վերաբերյալ: Մոտ մեկուկես ժամ տևած հանդիպման վերջում ՀՖՖ պատվիրակությունը Հայաստանի ազգային հավաքականի անվանական մարզաշապիկ է նվիրել Թոմաս Տուխելին:

Նախորդ հոդվածը‘Հայ ազգային կոնգրեսի եւ ՀԺԿ-ի հայտարարությունը՝ Ընտրական օրենսգրքի նախագծի կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան-Բելառուս հանդիպումը կլինի Բերեզովսկու հրաժեշտի խաղը’