‘Հ. Աբրահամյանը՝ Սարոյանին. «Չեմ ընդունում անհարգալից վերաբերմունքը» (տեսանյութ)’

1255

Այսօր Ազգային ժողովում ներկայացվել են «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացում կատարելու` ՀՀ օրենքների նախագծերը:

Ըստ նախաձեռնության՝  առաջարկվում է սահմանել «երկրապահ» հասկացությունը, կարգավիճակ տալ կամավորականներին, նրանց համարել զինծառայողներին հավասարեցված անձինք` սոցիալական պարտադիր երաշխիքներով։

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կարևոր համարեց օրենքի ընդունումը և նշեց, որ իրենց խմակցությունը կողմ է քվեարկելու: Նա հորդորեց լինել փաստաթղթերի նկատմամբ չափազանց բծախնդիր՝ սխալներից խուսափելու համար:

Արամ Մանուկյանին միայն զարմացրել էր շտապողականությունը օրենքի նախագծի ընդունման  հարցում: Նա  առաջարկեց հարցը քննարկել մանրամասն և չշտապել: Արամ Մանուկյանին ընդհատեց նախագծի համահեղինակ պատգամավոր Սեդրակ Սարոյան:

Սակայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, դիմելով Սեդրակ Սարոյանին, նշեց, որ չի ընդունում անհարգալից վերաբերմունքն իր նկատմամբ և հորդորեց չխանգարել նիստը:

Հիմանական ցեկուցող, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը, պատասխանելով Արամ Մանուկյանին, ասաց,  թե ամեն ինչ կարվի արդարությունը պահպանելու համար: Նա տեղեկացրեց, որ օրենքի նախագծին դրական եզրակացություն է տվել կառավարությունը, և այժմ կան բոլոր լիարժեք պայմանները՝ օրենքի նախագիծը առաջինից երկրորդ, երկրորդից երրորդ ընթերմամբ քննարկելու համար:

Նախորդ հոդվածը‘Հեն ա, Շմայսն էլ վկա. Մանվել Գրիգորյանը` ԱԺ ամբիոնից. Տեսանյութ, թարմացված’
Հաջորդ հոդվածը‘Թոխմախի գերեզմանատանը ոչնչացվում է հայ մտավորականների հիշատակը ‘