‘Հ.Բագրատյան. Եթե խոսք լիներ, կարող էր խոսք լիներ միայն վարչապետի պաշտոնի մասին ‘

1590

Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» ծրագրի եթերում պատասխանելով այն հարցին, թե «եթե ընտրություններից հետո ձեզ պաշտոն առաջարկեն, կընդունեք՞», ասել է. «Ես որեւէ պաշտոնի չեմ ձգտում, միակ պաշտոնը, որին ձգտում եմ, դա պաշտոն չէ, ընտրովի է, հանրապետության նախագահի աշխատանքն է այս պահին»:  Այն հարցին, թե այսինքն, կհրաժարվե՞ք որեւէ առաջարկից, Բագրատյանը պատասխանել է. «Այո, ես չեմ տեսնում, որ ինձ նշանակեն, ես ինձ այսպես ավելի լիարժեք եմ զգում: Եթե ես մի բան ստանձնում եմ, դա պիտի լիարժեք լինի, բայց կարող եմ դա էլ ասել` եթե խոսք լիներ, կարող էր խոսք լիներ միայն վարչապետի պաշտոնի մասին, ուրիշ բան ընդհանրապես մոռացեք: Բայց կա պառլամենտական մեծամանություն, պատասխանատվությունը վերցրել են, թող տանեն առաջ»:  

 

Նախորդ հոդվածը‘Ստեղծվեց «Ազատության հրապարակ» նախաձեռնությունը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ փետրվարի 12-ին սպասվող իրադարձությունները’