‘Հ. Թամամյանը համաներմամբ ազատ չի արձակվի’

836

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, որը նախորդ տարի մարտի 23-ին դատապարտվել էր 4 տարի ազատազրկման, ազատ չի արձակվի. համաներումը նրա վրա պատժից ազատելու մասով չի տարածվում: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թամամյանի փաստաբան Վաղինակ Գևորգյանը` հերքելով տարածված տեղեկությունները, թե համաներում հայտարարելու մասին որոշման շրջանակներում ազատ է արձակվելու նաև Թամամյանը:

Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԱԺ որոշման 8-րդ հոդվածի 3-րդ ենթակետի համաձայն՝ Թամամյանի պատժի չկրած մասը կրճատվում է մեկ երրորդով` 4 ամսով: Հովհաննես Թամամյանը կալանավորվել էր դեռ 2011-ի մարտի 24-ից, և հենց այդ ժամանակվանից էլ հաշվարկվում է 4 տարի պատիժը:

Նախորդ հոդվածը‘Միչուն կփոխարինի Դավիդ Վիլյային’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ ակտիվիստների դատ. Սուտ ցուցմունք տված ոստիկանին նորից կդատակոչեն ‘