‘Հ. Հարությունյանի հարազատները մտադիր են միանալ Ազատության հրապարակի ցուցարարներին’

1112

Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը ՀԱյաստանի իշխանություններից պահանջում է հնարավորություն ստեղծել՝ հոր նկատմամբ արդարադատություն իրականացնել Հայաստանում:

«Այն ժամանակ, երբ հորս աջակցությունն էր պետք, նա գնաց հայրենիքը պաշտպանելու՝ թողնելով ընտանիքը: Հիմա նրան է օգնություն պետք ու խնդրում եմ՝ ինչով հնարավոր է օգնել, որ եթե նա պիտի պատիժ կրի, կրի իր երկրում», — լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Լիլիթ Հարությունյանը:  

Նա նշեց, որ իր հայրը քսան տարուց ավելի բեռնատար մեքենաներ է վարում եւ որեւէ դեպք չի պատահել այս ընթացքում, իսկ Ռուսաստան գնացել է ընդամենը երեք ամիս առաջ:

Հարությունյանի ազգականուհի Անահիտ Մայիլյանն էլ, թեեւ քեռուն կանացի խալաթ հագցնելու մեջ դիտավորություն չի տեսնում, միեւնույն ժամանակ տեղեկացրեց, որ Հարությունյանի բարեկամների տարած հագուստը թույլ չեն տվել փոխանցել նրանց:

Հ. Հարությունյանի հարազատները տեղեկացրին, որ մտադիր են միանալու Ազատության հրապարակում ընթացող ազատամարտիկների նստացույցին: 

 

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանն ընդունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի պաշտոնական պատվիրակությանը’
Հաջորդ հոդվածը‘Ո՞վ է Վիետնամում ՀՀ նորանշանակ դեսպանը. Նա աշխատում էր ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը ‘