‘Հ1-ի գլխավոր պրոդյուսեր է նշանակվել ՌԴ քաղաքացի, կամ «խուժե նեկուդա». Մամուլ ‘

2555

Հայաստանը Մաքսային միությանը անդամագրելու մասին Ս. Սարգսյանի և Վ. Պուտինի համատեղ հայտարարությունից անմիջապես հետո մեր Հանրային կոչվող հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր է նշանակվել ՌԴ քաղաքացի Մաքսիմ Կիսելյովը։

«ՀԺ»-ն գրում է, որ Կիսելյովի պրոդյուսերական կարիերան սահմանափակվում է ռուսական «СТС» հեռուստաընկերության «Ծիծաղ մեծ քաղաքում» հաղորդաշարով։ Իսկ դրանից առաջ նա «КВН»–ի «Տրիոդ և Դիոդ» թիմի ավագն է եղել։ Կիսելյովը արդեն երրորդ «КВН»–շիկն է, որ ընդգրկվում է Սերժ Սարգսյանի «PR» դիվիզիայում։ Մինչ այդ նրա մամուլի խոսնակ էր նշանակվել Արման Սաղաթելյանը, ապա Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ էր նշանակվել Ռուբեն Ջաղինյանը։ Կիսելյովի նշանակումից դժվար թե Հ1–ը տուժի, քանի որ ինչպես «КВН»–շիկներն են ասում, «խուժե նեկուդա»։

Նախորդ հոդվածը‘Միխայիլ Բաղդասարովը՝ գրագող. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վաճառքի է հանվել ՊՆ նախկին շենքը. մամուլ’