‘Հ1-ի եթերում կարգելեն առևտրային գովազդը’

853

Ազգային ժողովն այսօր՝ մարտի 12-ի հերթական նիստում, առաջին ընթերցմամբ ընդունել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունների մասին օրինագիծը, որով առևտրային գովազդի հեռարձակումը Հանրային հեռուստատեսությամբ կարգելվի: Փոփոխության ընդունման օգտին քվեարկել է 85 պատգամավոր, դեմ` 5-ը, ևս 18-ը ձեռնպահ է մնացել:

Իբրեւ թե հիմնավորելով փոփոխության անհրաժեշտությունը` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, թե այդ քայլը կոչված է ապահովելու Հայաստանի հանրային հեռուստատեսության անկախությունը գովազդատուներից, ինչպես նաև կազատի եթերային ժամանակը հանրային կարևոր ծրագրերի համար:

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց. Դերասանի ցավակցական խոսքը դատավորը ընդհատեց ‘
Հաջորդ հոդվածը’15 տարի կալանավայրում կանցկացնի Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործով ամբաստանյալը’